Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ բաժնի 30-րդ կետով, հիմք ընդունելով Անի Ավագյանի 2023 թվականի մայիսի 8-ի դիմումը. 1.Թույլատրել Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 93/4 հասցեում գտնվող Անի Ռուդիկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26052023-07-0079, գաղտնաբառ՝ P1BM72WMUIAG) 46.1քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը փոխանակել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26042023-07-0252, գաղտնաբառ՝ B1PTH7YL7P6W) Զորավար Անդրանիկի պողոտա 93/3 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 46.1քմ մակերեսով համարժեք հողամասի հետ՝ քանի որ վերը նշված հողամասով անցնում է ջրահեռացման համակարգ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |