Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Ս.Գևորգյանի 2023 թվականի փետրվարի 2-ի N Ս-224 գրությունը. 1. Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի «Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 252-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում 8 խմբի 4 բաժնի 2 դասի 51 «Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ» ծրագրի 4639 «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված ծախսերից 280000 /երկու հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ գումար որպես ֆինանսական օժանդակություն հատկացնել «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |