Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արտակ Վարդանյանի 2024 թվականի ապրիլի 22-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 238/18 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 237 շենքի թիվ 26 բնակարանի բնակիչ Արտակ Արամի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30042024-07-0008, գաղտնաբառ՝ PWTFZSKXZHDX) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 18.0քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 52 000 (հիսուներկու հազար) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |