Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 208 որոշումը և Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 71 շենքի, 12 բնակարանի բնակիչ Մարինե Թարխանյանի 2025 թվականի հունվարի 16-ի դիմումը.
1. «ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն բյուջետային հիմնարկի» շենքում գտնվող 35 քառակուսի մետր տարածքը 1 տարի ժամկետով, շաբաթական 3 օր՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի (մինչև 3 ժամ), ամսական 21 000 (քսանմեկ հազար) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Մարինե Թարխանյանին՝ պարի դասընթացներ անցկացնելու համար և կնքել պայմանագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: