Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Կարեն Արսենյանի 2022 թվականի մարտի 10-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Մ. Բաղրամյան թաղամասի 5-րդ փողոցի 1-ին նրբանցք թիվ 13 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 131 շենքի թիվ 31 բնակարանի բնակիչ Կարեն Գրիշայի Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N26112013-07-0045) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 30.64քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 136 200 (մեկ հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |