Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Համեստ Զալոյանի 2025 թվականի հունիսի 19-ի դիմումը․
1․Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շինարարների նրբանցք թիվ 17 տան բնակիչ Համեստ Զալոյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2025 թվականի հունիսի 19-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 1933, ժառանգական գործ N 83) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Հարավային թաղամասում գտնվող հողամասին (կադաստրային համար՝ 07-001-0672-0081) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Վ․Մամիկոնյան փողոց, 3-րդ նրբանցք, 12։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: