Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Արտուշ Սարգսյանի 2024 թվականի սեպտեմբերի 2- ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստ գյուղի 7-րդ թաղամասի թիվ 23 տան բնակիչ Արտուշ Սարգսյանին պատկանող (<<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ Կոտայքի մարզային մասնաճյուղ արխիվային քաղվածք N Կ-1045, տրված՝ 2024 թվականի օգոստոսի 21-ին) Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-033-0101-0001) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Լեռնանիստ, 6-րդ թաղամաս,1։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: