Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Վարդան Գրիգորյանի 2023 թվականի նոյեմբերի 22-ի դիմումը.
1․Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 98 շենքի թիվ 17 բնակարանի բնակիչ Վարդան Գրիգորյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2023 թվականի նոյեմբերի 22-ին) Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 98 շենքին հարող տարածք թիվ 16 հասցեում գտնվող հողամասի հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս 98/16 հասցեով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: