Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով հաստատված կարգերի, հիմք ընդունելով Արմեն Առաքելյանի 2021 թվականի հունվարի 25-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված տեխնիկական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հարավային թաղամասում գտնվող 0624-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Հարավային թաղամաս, Սպանդարյան փողոց 55/3։
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Չարենցի փողոց թիվ 3 տան բնակիչ Արմեն Առաքելյանի կողմից ինքնակամ կառուցած Հրազդան քաղաքի Հարավային թաղամաս, Սպանդարյան փողոց 55/3 հասցեում գտնվող70.55քմ արտաքին մակերեսով հասարակական նշանակության առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը, 5.57քմ մակերեսով հասարակական նշանակության պարիսպը ճանաչել օրինական:
3.Հրազդան համայնքին պատկանող Հարավային թաղամաս, Սպանդարյան փողոց 55/3 հասցեում գտնվող 194.9քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել հասարակական կառուցապատման:
4.Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը, պարիսպը և դրանցով զբաղեցված 194.9քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: