Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Գայանե Ալեքսանյանի լիազորված անձ Իշխան Վարդանյանի 2024 թվականի դեկտեմբերի 4-ի դիմումը.
1.Ռուսաստանի Դաշնության բնակիչ Գայանե Ալեքսանյանին պատկանող (<<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ Կոտայքի մարզային մասնաճյուղ արխիվային քաղվածք N Կ-2047, տրված՝ 2020 թվականի հունվարի 17-ին) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու մոտ անհատական բնակելի տներով կառուցապատվող թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Նաիրյան փողոց, 2։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: