Բովանդակություն * | Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականներըը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
Հունգարիայի կառավարությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար Հունգարիայում ամառային ճամբարի կազմակերպման ծրագիր: Այս տարի ճամբար կմեկնեն Կոտայքի մարզի երեխաները, Հրազդանից թվով 32 հոգի: Նրանք իրենց հանգիստը կանցկացնեն հոգատար միջավայրում և բոլոր կարիքները բավարարող վերանորոգված ու ժամանակակից ճամբարում: Սա Հունգարիայի ամենամեծ ճամբարային ծրագիրն է, որն առաջարկում է բազմաթիվ սպորտային հնարավորություններ, մասնակցային տարբեր ծրագրեր, համերգներ, պարասրահ, արկածային այգի, լողափներ երեխաների համար և այլն:
Իրականացնելով միջազգային ճամբարային այս ծրագիրը այն կտրամադրի մասնկցության հավասար հնարավորություններ Հայաստանի երեխաների համար: Ինչպես նաև այն թույլ կտա երեխաների ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպմանը և կնպաստի միջմշակութային կապերի ամրապնդմանը: |