Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1)Հրազդան համայնքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերից 0.75799հա մակերեսով (ծածկագիր`07-001-0219-0003) 2)Հրազդան համայնքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերից 0.17257հա մակերեսով (ծածկագիր`07-001-0494-0005) 3)Հրազդան համայնքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերից 0.28985հա մակերեսով (ծածկագիր`07-001-0494-0007) 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |