Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 176-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |