Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Աջափնյակ, Էստոնական փողոց 13 շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ Արման Աշոտի Հայրապետյանը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին մասնակցել է Հրազդանի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդ-վաճառքին, ճանաչվել է հաղթող և վճարել է հողամասի օտարման գումարը, սակայն հողամասը կադաստրի կոմիտեում պետական գրանցում չի ստացել, քանի որ այն հանդիսանում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողամաս, ենթակա չէ օտարման՝ համաձայն գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին 2022 թվականի նոյեմբերի 15-ի N Մ-15112022-07-0002 որոշման. 1.Հրազդանի համայնքապետարանի 900125001140 հաշվեհամարին հողի օտարման համար վճարված 1 725 000 (մեկ միլիոն յոթ հարյուր քսանհինգ հազար) դրամ գումարը հետ վերադարձնել Երևան քաղաքի Աջափնյակ, Էստոնական փողոց 13 շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ Արման Աշոտի Հայրապետյանին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |