Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումները, Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Հրազդան համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 1-ի N73 դրական եզրակացությունը, Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 161 որոշումը և «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրեն Գ․ Գևորգյանի 2023 թվականի մարտի 27-ի դիմումը.
1. Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հրազդան համայնքի գյուղ Քաղսի 5-րդ փողոց 47/1 հասցեում «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27012023-07-0140, գաղտնաբառ՝ MADBMUKHCBRT) բնակավայրերի նպատակային նշանակության 0.015հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի, իսկ բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը՝ կապի, բջջային կապի կայան կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: