Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 497
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2025 թվականի N 497

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետովՙ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն, 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 220-Ն, 2025 թվականի ապրիլի 10-ի N 64 որոշումները և անհատ ձեռնարկատեր Գևորգ Ալավերդյանի 2025 թվականի մարտի 24-ի դիմումը.

     1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 220-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8 խմբի 4 բաժնի 2 դասի 51 «Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ» ծրագրի 4819 Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին հոդվածով նախատեսված ծախսերից 270000 (երկու հարյուր յոթանասուն հազար) դրամ տրամադրել Գևորգ Ալավերդյան Ա/Ձ-ին՝ 2025 թվականի մարտի 22-ից 30-ը ներառյալ Երևան քաղաքում կայացած Հայաստանի շախմատի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին Հրազդանից Երևան և հակառակ ուղղությամբ Հրազդան համայնքից մասնակցող 19 (տասնինը) մարզիկների ուղևորափոխադրման ճանապարհածախսը հոգալու համար` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման կատարումը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner