Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով. 1.Ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված, բնակավայրերի նպատակային նշանակության հետևյալ հողամասերը. 1)Ք.Հրազդան Վանատուր թաղամաս 2/27 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը՝ 18.4քմ մակերեսով (ավտոտնակ կառուցելու նպատակով), 12 000 (տասներկու հազար) դրամ տարեկան վարձավճարով, 30 (երեսուն) տարի ժամկետով: 2)Ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս 75/14 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը՝ 20.0քմ մակերեսով (ավտոտնակ տեղադրելու նպատակով), 12 000 (տասներկու հազար) դրամ տարեկան վարձավճարով, 30 (երեսուն) տարի ժամկետով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |