Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21 կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, և հիմք ընդունելով Անահիտ Ջառահյանի 2024 թվականի հունվարի 16-ի դիմումը. 1.Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հրազդան քաղաքում Անահիտ Հովսեփի Ջառահյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17042023-07-0132, գաղտնաբառ՝ L54BBMZLIUJQ) գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.95764հա մակերեսով այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |