Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի մայիսի 15-ի «Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 65 որոշումը շարադրել հետևյալն որ խմբագրությամբ.
«1.Հրազդանի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2637626) Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոցի 16/1 հասցեում գտնվող շենքից 253.11քմ և 261.74քմ մակերեսներով երկու մասնաշենքերը 21 տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրել ««Հակոբյաններ» համահայկական մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությանը 20 միլիոն դրամ գումարի չափով մասնաշենքերի վրա կապիտալ ծախսեր կատարելու պայմանով:
2. Սահմանել, որ մասնաշենքերը կարող են օգտագործվել միայն կրթական և (կամ) մշակութային նպատակներով:
3.Կապիտալ ծախսերը կատարել հետևյալ պայմաններով.
1) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարել 5 միլիոն դրամ գումարի չափով կապիտալ ծախսեր,
2) մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կատարել 15 միլիոն դրամ գումարի չափով կապիտալ ծախսեր,
3) մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծախսերը փաստաթղթային կարգով չհիմնավորվելու դեպքում որոշումը կորցնում է ուժը, և շենքի վրա կատարված բարելավումները ենթակա չեն փոխհատուցման:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: