Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի բ կետով. 1. Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 107 739 533 դրամ 60 լումա /մեկ հարյուր յոթ միլիոն յոթ հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր երեսուներեք դրամ վաթսուն լումա/ գումարը ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |