Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Մերուժան Խաչատրյանի 2023 թվականի օգոստոսի 29-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 216/12 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի թիվ 20 բնակարանի բնակիչ Մերուժան Հակոբի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N16082023-07-0214, գաղտնաբառ` G2MISCRRAFCG) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 24.05քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 69 500 (վաթսունինը հազար հինգ հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |