Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի. Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող հետևյալ հողամասերը․ 1.Միկրոշրջան թաղամաս, 4-րդ փողոց 20/6 հասցեում գտնվող 20.5 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը` 26000 (քսանվեց հազար) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0144-0024): 2.Ջրառատ թաղամասում գտնվող 0.056743 համակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 129000 (մեկ հարյուր քսանինը հազար) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0700-0006): 3.Միկրոշրջան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 68/8 հասցեում գտնվող 1290.0 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը` 2470000 (երկու միլիոն չորս հարյուր յոթանասուն հազար) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0522-0031): |