|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 փետրվարի 2024 թվականի N 165 |
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 6-ի № 06 որոշումը․ 1․Հրազդան համայնքում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման և իրականացման համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն № 1 հավելվածի։ 2․Հաստատել հանձնաժողովի իրավասությունները՝ համաձայն № 2 հավելվածի։ 3․ Հաստատել հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն № 3 հավելվածի։ 4․ Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ ներկայացվող առաջարկների համար սահմանել հետևյալ չափանիշները՝ 1)առաջարկը պետք է իրականացվի համայնքի տարածքում, 2)առաջարկի իրականացումը պետք է ներառվի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեջ, 3)առաջարկի իրականացման համար անհրաժեշտ նախահաշվային գինը չպետք է գերազանցի ավագանու կողմից մասնակցային բյուջետավորման համար հատկացված առավելագույն գումարը, 4)առաջարկով նախատեսվող նախագիծը չպետք է լինի ընթացիկ և արդեն ներառված լինի համայնքի բյուջեում կամ զարգացման ծրագրերում, 5)առաջարկի իրականացումը պետք է լինի տեխնիկապես հնարավոր, 6)առաջարկների գնահատման ժամանակ կարող են դիտարկվել լրացուցիչ չափանիշներ՝ ելնելով ավագանու կողմից սահմանված առաջնահերթություններից։ 5․Հաստատել առաջարկների ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը՝ համաձայն № 4, 5 հավելվածների։ 6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(69.03 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|