Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Վաղարշակ Ավագյանի 2023 թվականի հունիսի 22-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 3-րդ փողոց 548 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 213 շենքի թիվ 14 բնակարանի բնակիչ Վաղարշակ Լեռնիկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական 1794146, տրված՝ 2005 թվականի ապրիլի 1-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 23.6քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 68 300 (վաթսունութ հազար երեք հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |