Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների տեղական վճարները ուսումնասիրելու և զեղչելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 5 արձանագրությունը և Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի բնակիչ Նարինե Սողոմոնյանի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի դիմումը. 1.Հրազդան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող հետևյալ երեխաների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառում՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը.
1) Աստղիկ Էդվարդի Մարգարյան- «Հրազդան համայնքի Լեռնանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
2) Յանա Էդվարդի Մարգարյան - «Հրազդան համայնքի Լեռնանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
3) Նարե Էդվարդի Մարգարյան - «Հրազդան համայնքի Լեռնանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |