Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ռուբեն Բարեղամյանի 2023 թվականի սեպտեմբերի 15-ի դիմումը․
1.Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի 11-րդ փողոցի թիվ 16 տան բնակիչ Ռուբեն Բարեղամյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական 0161116, տրված՝ 2003 թվականի հունիսի 16-ին) Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում գտնվող կիսակառույց բնակելի տանը տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Լեռնանիստ, 13-րդ փողոց 4:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: