|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2025 թվականի N 106 |
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 220-Ն որոշումները և Հրազդան համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 220-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8 խմբի 1 բաժնի 1 դասի 52 «Հանգստի և սպորտային ծառայություններ» ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով նախատեսված ծախսերից տրամադրել 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ Արման Գրիգորյանին՝ «շոտոկան» կարատեի հանրապետական և միջազգային մրցույթներին լավագույնս մասնակցելու և 50 000 (հիսուն հազար) դրամ Գուրգեն Բեգլարյանին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված ուսումնական ձեռնարկը հրատարակելու համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -15 ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|