Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածով, հիմք ընդունելով «ԷՍ ՋԻ ԷՄ ԳՐԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված գնահատման հաշվետվությունը. 1.Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոց 49 շենք հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա սպասարկման և պահպանման համար նախատեսված հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական № 1622308, տրված է ՝ 28.07.2006 թվականին): 2.Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 19 700 000 (տասնինը միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ: 3.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով: 4.Աճուրդի դրված հողամասի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |