|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 նոյեմբերի 2024 թվականի N 172 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ԷՍ ՋԻ ԷՄ ԳՐԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված գնահատման հաշվետվությունները. 1. Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքերը` 1) 1996թ. արտադրության GAZ 3102 թեթև մարդատար ավտոմեքենա` մեկնարկային գինը սահմանելով 170.000 (հարյուր յոթանասուն հազար) դրամ, 2) 2005թ. արտադրության GAZ 31105-120 թեթև մարդատար ավտոմեքենա` մեկնարկային գինը սահմանելով 320.000 (երեք հարյուր քսան հազար) դրամ: 2. Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50% չափով: 3. Աճուրդի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5% չափով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -13 ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳՅՈՒՐՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|