Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն, 2024 թվականի նոյեմբերի 12-ի N 178 որոշումները և Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասի 108 տան բնակիչ Մասիս Վիրաբյանի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի դիմումը.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10.07.01.51 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված ծախսերից՝ 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ օգնություն տրամադրել Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասի 108 տան բնակիչ Մասիս Վիրաբյանին՝ եղբոր վիրահատական ծախսերի փոխհատուցման համար:
2. Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ ապահովել գումարի վճարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: