Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 48-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումներով, 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 44-րդ կետի «ը» ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ 2024 թվականի մայիսի 27-ի N1/փ-214 դրական եզրակացությունը, 2024 թվականի փետրվարի 23-ի «ԱԳՐՈՀԱՆԴ» ՍՊ ընկերության տնօրեն՝ Մ. Դավթյանի դիմումը և «ԱԳՐՈՀԱՆԴ» ՍՊ ընկերությանը 2021 թվականի հունիսի 24-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹ-29/652 թույլտվությունը. 1.Հավանություն տալ Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10062021-07-0155, գաղտնաբառ՝ FSYNLRAWXTBJ) Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 3.43992 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված՝ բազալտի արդյունահանման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով: 2.Ոչ մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող նպատակային նշանակությունը փոփոխված Հրազդան համայնքի քաղաք Հրազդան 13 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը՝ 3.43992 հա մակերեսով, 290 000 (երկու հարյուր իննսուն հազար) դրամ տարեկան վարձավճարով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ բազալտի արդյունահանման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով: 3.Հանձնարարել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Հրազդան համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինության քարտեզում: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |