Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Սամվել Ալոյանի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023APXGPH), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ 36 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Միկրոշրջան թաղամասում գտնվող 07-001-0512-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոց 1/5։
2.Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոց 54 շենքի թիվ 35 բնակարանի բնակիչ Սամվել Ալոյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոց 1/5 հասցեում գտնվող 1453.83քմ արտաքին մակերեսով հասարակական նպատակային նշանակության առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը ճանաչել օրինական:
3.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոց 1/5 հասցեում գտնվող 1038.4քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել հասարակական կառուցապատման:
4.Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը և դրանով զբաղեցված 1038.4քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: