Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 09 նիստի օրակարգը. 1) Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին 2) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը ոչ մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին 3) Հողամասերի փոխանակություն կատարելու մասին 4) Աշոտ Արշավիրի Դավթյանին պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին 5) Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին 6) ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք-1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը հաստատելու մասին 7) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին 8) Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում, ազատությունից զրկված անձանց պահման և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված գործառույթներն իրականացնելու նպատակով, քրեակատարողական հիմնարկի նոր մասնաշենքի կառուցման հանրային լսումների վերաբերյալ 9) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-Ի N 215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 10) Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե գումար հատկացնելու մասին։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |