Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի դասվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Զարուհի Պատվականի Բաղդասարյանի (ծնված` 1971 թվականի հունվարի 6-ին, քաղաք Հրազդան Միկրոշրջան թաղամաս 28 շենքի 35 բնակարանի բնակչուհի) 2025 թվականի հուլիսի 18-ի դիմումը, <<ԳԵՈԼԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը.
1.Վերականգնել Զարուհի Պատվականի Բաղդասարյանին պատկանող Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի 320 հասցեում գտնվող 840.0 քմ մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի (ծածկագիր 07-001-0323-0037) և դրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ` սեփականության իրավունքը:
2.Հողամասի սահմանները որոշվում են <<ԳԵՈԼԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3. Զարուհի Պատվականի Բաղդասարյանին պատկանող պահպանման և սպասարկման համար 07-001-0323-0037 ծածկագրով գույքին տրամադրել հասցե՝ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամաս, թիվ 320:
4.Առաջարկել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը` գրանցել քաղաքացի Զարուհի Պատվականի Բաղդասարյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի, բնակելի տան նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: