Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Գայանե Աբելյանի լիազորված անձ Լուսինե Զաքարյանի 2025 թվականի հուլիսի 29-ի դիմումը.
1․ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Ջրառատ թաղամաս, 522Ա տան բնակիչ Գայանե Աբելյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2025 թվականի հուլիսի 28-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում՝ թիվ 2792-ով, ժառանգական գործ 104) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան Ջրառատ թաղամաս, 522Ա հասցեում գտնվող գույքի հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Ջրառատ թաղամաս, 522/1 հասցեով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: