Այսօր: Շաբաթ, 28 Հունիսի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 194
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 93
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2025 թվականի N 93

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 08 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 10-ի N 08 հերթական նիստի օրակարգը.
1)Հրազդանի համայնքապետարանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2025-2028 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին,
2)Նվիրաբերված գույքն ընդունելու մասին,
3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի № 196 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
4)Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկը անվանափոխելու և Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի N58 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
5)Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 200 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
6)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 18-ի N 143 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
7)Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 201 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
8)Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին,
9)Քարտեզագրման անճշտության հետևանքով քաղաքացու սեփականություն փոխանցված հողամասը Հրազդան համայնքի սեփականություն ճանաչելու մասին,
10)Սուբվենցիայի հայտերին հավանություն տալու մասին,
11)«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունները» ծրագիրը հաստատելու մասին,
12)Մշակութային միջոցառման մասնակցության ծախսը մասնակի փոխհատուցելու մասին,
13)Արման Գրիգորյանին և Գուրգեն Բեգլարյանին դրամական խրախուսանք հատկացնելու մասին,
14)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի N 53 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
15)Հրազդանի համայնքապետարանի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Քաղսիի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գույք տրամադրելու մասին,
16)Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում առկա օգտագործման համար ոչ պիտանի գույքի դուրսգրման մասին,
17)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 220-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
18)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2026 -2028 թվականնների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին,
19)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի 8-րդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -15

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner