Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 60
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2025 թվականի N 60

ՀՈՂԱՄԱՍԵՐ ԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 65-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման հավելված N1-ով, հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզպետի 2025 թվականի փետրվարի 12-ի N01/03.1/01226-2025 գրությունը և Ժաննա Ստեփանյանի 2025 թվականի ապրիլի 2-ի համաձայնագիրը.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2093-Ն որոշմամբ նախատեսված Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման նպատակով Հրազդան քաղաքի Երևանյան խճուղի թիվ 7 տան բնակիչ Ժաննա Մկրտչի Ստեփանյանից գնել Հրազդան քաղաքում գտնվող 0.2345հա մակերեսով 07-001-0785-0070 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը (վկայական N02042025-07-0030, գաղտնաբառ՝ IDYTVGQB5PKJ)՝ 1 289 750(մեկ միլիոն երկու հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ արժեքով և Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում գտնվող 0.329հա մակերեսով 07-001-0785-0068 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը (վկայական N01042025-07-0044, գաղտնաբառ՝ 7QCM1MSLMFXH)՝ 1 809 500(մեկ միլիոն ութ հարյուր ինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ արժեքով:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը և Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 1.25628հա մակերեսով 07-001-0785-0069 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը (այլ հողատեսք, արոտավայր) միավորել և նպատակային նշանակությունը փոփոխել գյուղատնտեսականից բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
3.Սույն որոշման 2-րդ կետում նշված միավորված հողամասի նկատմամբ Հրազդան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո այն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -12

ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner