Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով Գրետա Տոներյանի 2024 թվականի հունիսի 25-ի դիմումը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի մայիսի 5-ի թիվ 21 մասնագիտական եզրակացությունը և հաշվի առնելով կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով` ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 15-ի N 3635 գրավոր առաջարկությունը և Գրետա Տոներյանի կողմից տրված 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 6655 գրավոր համաձայնագիրը.
1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ այգեգործական զանգվածի 7-րդ փողոց 1/1 հասցեում գտնվող` 5․42քմ արտաքին մակերեսով ջրավազանը ճանաչել օրինական:
2.Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ այգեգործական զանգվածի 7-րդ փողոց 1/1 հասցեում գտնվող Հրազդան համայնքի սեփականությունը հանդիսացող, սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված 5․42քմ արտաքին մակերեսով ջրավազանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28072025-07-0222, գաղտնաբառ՝ 1WXUAXK3AFEP) գինը սահմանել 14 000 (տասնչորս հազար) դրամ և նույն հասցեում գտնվող ջրավազանի համար առանձնացված 336․5քմ մակերեսով հողամասինը՝ 411 000 (չորս հարյուր տասնմեկ հազար) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառույցն իրականացրած անձ` Երևան քաղաքի Աթոյան անցուղի 16 շենքի թիվ 35 բնակարանի բնակիչ Գրետա Տոներյանին (այսուհետ գնորդ):
3.Գնորդը պարտավոր է գնման առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում որոշման 2-րդ կետով կառույցի համար սահմանված գումարը վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504, իսկ հողամասի համար սահմանված գումարը 900125001140 գանձապետական հաշիվներին:
4.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: