| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ, 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով.   1. Քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն.         1) Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող 0.02215հա մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0556-0042),
 2) Հրազդան քաղաքի Մուշ թաղամաս 19/1 հասցեում գտնվող 0.03104հա մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0502-0001):
 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
 |