Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 225 շենքի 29 բնակարանի բնակիչ Խորեն Իսախանյանի 2022 թվականի հունիսի 9-ի N Կ-952, Հրազդան համայնքի Վերին Աղբյուրակ թաղամասի 38 տան բնակիչ Բորիս Մկրտչյանի 2022 թվականի մայիսի 31-ի N Կ-915 և Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 11 շենքի 26 բնակարանի բնակիչ Աշոտ Գաբրիելյանի 2022 թվականի հունիսի 23-ի N Կ-1016 դիմումները. 1. Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից 38844 /երեսունութ հազար ութ հարյուր քառասունչորս/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 225 շենքի 29 բնակարանի բնակիչ Խորեն Իսախանյանին, 36500/երեսունվեց հազար հինգ հարյուր/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Վերին Աղբյուրակ թաղամասի 38 տան բնակիչ Բորիս Մկրտչյանին և 21010/քսանմեկ հազար տաս/ դրամ հետ վերադարձնել Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 11 շենքի 26 բնակարանի բնակիչ Աշոտ Գաբրիելյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |