Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 123
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 09 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 09 նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքերը աճուրդային կարգով օտարելու մասին
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 05-ի N 77 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
4) Աշակերտներին դրամական պարգևներ տրամադրելու մասին
5) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի ընթացքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մասին
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
7) Տեղական վճարների արտոնություն կիրառելու մասին
8) Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին
9) Փոխադրամիջոցի գույքահարկի չափից ավել վճարված գումարները վերադարձնելու մասին
10) Հրազդան համայնքի հողային հաշվեկշիռը համաձայնեցնելու մասին
11) Հողամասի փոխանակություն կատարելու մասին
12) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին
13) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
14) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
15) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
16) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին
17) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին
18) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին
19) Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին
20) Հրազդան համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու և հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի 15 մարտի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
21) Հրազդան համայնքի սեփականություն համարվող գույքն անհատույց օտարելու մասին
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner