Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> օրենքի 5-րդ հոդվածով, հիմք ընդունելով <<ԿոստԿոնսալտ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված նախնական գնահատման արժեքը. 1.Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 318 հասցեում գտնվող կիսակառույց բազմաբնակարան բնակելի շենքը և դրա սպասարկման և պահպանման համար նախատեսված հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16052022-07-0193, գաղտնաբառ՝ KE5QJUBJ2VPF): 2.Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 20 000 000(քսան միլիոն) դրամ: 3.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով: 4.Աճուրդի դրված հողամասի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |