Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 72
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 72


Զեկ. ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 65 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի մայիսի 15-ի «Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 65 որոշումը շարադրել հետևյալն որ խմբագրությամբ.

«1.Հրազդանի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2637626) Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոցի 16/1 հասցեում գտնվող շենքից 253.11քմ և 261.74քմ մակերեսներով երկու մասնաշենքերը 21 տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրել ««Հակոբյաններ» համահայկական մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությանը 20 միլիոն դրամ գումարի չափով մասնաշենքերի վրա կապիտալ  ծախսեր կատարելու պայմանով:

2. Սահմանել, որ մասնաշենքերը կարող են օգտագործվել միայն կրթական և (կամ) մշակութային նպատակներով:

3.Կապիտալ ծախսերը կատարել հետևյալ պայմաններով.

1) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարել 5 միլիոն դրամ գումարի չափով կապիտալ ծախսեր,

2) մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կատարել 15 միլիոն դրամ գումարի չափով կապիտալ ծախսեր,

3) մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծախսերը փաստաթղթային կարգով չհիմնավորվելու դեպքում որոշումը կորցնում է ուժը, և շենքի վրա կատարված բարելավումները ենթակա չեն փոխհատուցման:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner