Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով. 1. Հաստատել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի օգոստոսի 14-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողով ստեղծելու մասին» N 101 որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |