Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 195
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 20
 
Համար 20Ամսաթիվ 13/10/2025 10:00
Վարող ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

      Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականներըը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: 

1.ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկան այժմ արդեն գործում է նաև Հրազդանում: Հայաստանում  Ֆրանսիական համալսարանի Իրավաբանական կլինիկայում իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն անվճար հիմունքներով իրավաբանական աջակցություն կտրամադրեն այն անձանց, ովքեր ունեն իրենց իրավունքների վերաբերյալ հարցեր: Խորհրդատվությունը տրամադրվում է հիմնականում քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, խորհրդատվություն չի տրամադրվում քրեական ոլորտում և չի իրակացվում դատական ներկայացուցչություն:

2.Գործարկվել է <<Տեսել եմ>> հարթակը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է վերոհիշյալ հարթակը: Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները: Համայնքի աշխատակազմը ստանալով ուղարկված տվյալները ձեռնարկում է համապատասխան քայլեր խնդրի լուծման ուղղությամբ, իսկ քաղաքացին անմիջապես տեղեկանում է այդ մասին:

3.Նորակառույց <<Մայրական անկյուն>> մանկապարտեզն իր դռները բացեց փոքրիկների առջև, դառնալով Հրազդան քաղաքի առաջին մոդուլային մանկապարտեզը: Ժամանակակից ու հետաքրքիր լուծումներով, անհրաժեշտ կահ-կարասիով ու գույքով, և որ ամենակարևորն է ապաստարանով նորաբաց մանկապարտեզը շահագործվեց հետայսու ծափ ու ծիծաղով, խինդ ու ժպիտով լցնելու մանկապարտեզի առօրյան: Շատ տպավորիչ էր հատկապես պարտեզի ամբողջ երկայնքով ձգվող խաղահրապարակը, որն անվերջ երեխաներին  դուրս պիտի հրավիրի խաղալու, մարզվելու պարզապես վայելելու իրենց անհոգ մանկությունը: 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner