Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2025 թվականի օգոստոսի 19-ի զեկուցագիրը՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 134 շենքի 10 բնակարանի բնակիչ Էվելինա Գրիգորի Բաղդասարյանը հանդիսանալով տեղական վճար վճարող սուբյեկտ, օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել տեղական վճար վճարելու պարտականությունը, այն է՝ 2011-2025 թվականների աղբահանության դիմաց տեղական վճարի 135 850 (մեկ հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր հիսուն) դրամ
1. Էվելինա Գրիգորի Բաղդասարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական վարույթի լսումների օրը նշանակել 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 14։30-ին։
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Էվելինա Գրիգորի Բաղդասարյանին։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Հայկ Հայրապետյանի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Թումոյանի վրա։