Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում խոսվեց Հրազդան խոշորացված համայնքի ողջ տարածքում կառուցված ինքնակամ կառույցների մասին, առ այն որ հաշվառման համար սահմանվել է վերջնաժամկետ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը: Սահմանված ժամկետներում ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունների և փաստաթղթերի հաշվառման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար հարկավոր է սահմանված կարգով դիմել Կադաստրի կոմիտե, այնուհետև չափագում իրականացնող կազմակերպությանը: Սահմանված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի իրականացնել ինքնակամ շինությունների հաշվառումն ու օրինականացումը:
Քաղսի բնակավայրում ընթանում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի անմահ հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի շինարարական աշխատանքները, այս մասին զեկուցվեց վարչական ղեկավարի կողմից, նախատեսվում է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև նոյեմբեր:
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար կազմվեց հանձնաժողով, համայնքի ղեկավարի կողմից տրվեց հանձնարարական լինել հետևողական, նրանց ապահովել կացարանով և առաջին անհրաժեշտության պարագաներով:
Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին նաև այլ հանձնարարականներ, դրանց կատարումը վստահվեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վ.Սաֆարյանին և աշխատակազմի քարտուղար Ռ.Դանիելյանին: |