Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով Թագուհի Թորոսյանի 2020 թվականի մարտի 2-ի դիմումը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի 2020 թվականի մարտի 4-ի թիվ 13 մասնագիտական եզրակացությունը և հաշվի առնելով կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով` ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N 3600 գրավոր առաջարկությունը և Թագուհի Թորոսյանի կողմից տրված 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 6654 գրավոր համաձայնագիրը.
1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս 372/4 հասցեում գտնվող` 67․16քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական:
2.Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս 372/4 հասցեում գտնվող Հրազդան համայնքի սեփականությունը հանդիսացող, սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված 67․16քմ արտաքին մակերեսով բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25062020-07-0153, գաղտնաբառ՝ RJRL2DZRAKU1) գինը սահմանել 262 000 (երկու հարյուր վաթսուներկու հազար) դրամ և նույն հասցեում գտնվող կառույցի համար առանձնացված 178․9քմ մակերեսով հողամասինը՝ 223 000 (երկու հարյուր քսաներեք հազար) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառույցն իրականացրած անձ` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 372 տան բնակիչ Թագուհի Թորոսյանին (այսուհետ գնորդ):
3.Գնորդը պարտավոր է գնման առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում որոշման 2-րդ կետով կառույցի համար սահմանված գումարը վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504, իսկ հողամասի համար սահմանված գումարը 900125001140 գանձապետական հաշիվներին:
4.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: