|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հունիսի 2022 թվականի N 101 |
ԳՈՒՐԳԵՆ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ
ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ
ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Գուրգեն Գյուլնազարյանի 2022 թվականի մայիսի 25-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 37/40 հասցեում գտնվող, Երևան քաղաքի Նորք 13 փողոցի թիվ 40 տան բնակիչ Գուրգեն Գյուլնազարյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N04092015-07-0017, գաղտնաբառ՝ QCBCZLBSIURJ) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 30.68քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 209 700 /երկու հարյուր ինը հազար յոթ հարյուր / դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -18 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ԲԱԲԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՏԵՄ ՏՈՆՈՅԱՆ ՄԵՐԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|