Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Շինարարների փողոցի 72 տան բնակիչ Գոհար Հարությունյանի 2025 թվականի օգոստոսի 19-ի N 5226 դիմումը.
1. Հրազդանի համայնքապետարանի 900125001025 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի գույքահարկ վճարված գումարից 23240 (քսաներեք հազար երկու հարյուր քառասուն) դրամը հետ վերադարձնել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Շինարարների փողոցի 72 տան բնակիչ Գոհար Հարությունյանին՝ առաջացած գերավճարի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: